TRIPP նախագծի շինարարության մեկնարկն ավելի իրատեսական է 2027-ի սկզբին, հայտարարել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նատալյա Սինորյանի հարցին:
Նա տեղեկացրել է, որ այս պահին կան որոշակի կանխատեսումներ ու պատկերացումներ:
«Ահագին ժամանակ է, և հիմա էլ տրամադրված ենք այնպես արագ աշխատել, որ արդեն 2026-ի վերջում ինչ-որ աշխատանքներ սկսենք: Դեռ սա իրատեսական է, բայց ավելի իրատեսական է 2027-ի սկիզբը»,- ասել է նախարարը։
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցը։





