AM
21 Հոկտեմբեր 2026 - 16:41 AMT

Զախարովա․ ՀԱԷԿ-ի շահագործման վտանգի մասին պնդումները տարակուսանք են առաջացնում

ՀԱԷԿ-ի հետագա շահագործման իբր վտանգավորության վերաբերյալ որոշ լրագրողների պնդումները տարակուսանք են առաջացնում, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա ընդգծել է «Ռոսատոմի» պատասխանատու մոտեցումը ստանձնած պարտավորությունների կատարմանը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Հաշվի առնելով, որ Մեծամորի ԱԷԿ-ի հիմնական գործընկերը «Ռոսատոմ» պետական կորպորացիան է, որը մշտապես պատասխանատվությամբ է մոտենում իր պարտավորությունների կատարմանը, որոշ լրագրողների ներկայացրած պնդումները, բացի տարակուսանքից, այլ բան չեն առաջացնում: Միայն հարցեր են առաջանում, թե քանիսով են նրանց մեթոդական ցուցումներ տրամադրել»,- հայտարարել է Զախարովան:

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև կարծիք է հայտնել, որ նման նյութերի տարածումը կարող է պայմանավորված լինել միջուկային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համատեղ նախաձեռնություններին վնաս հասցնելու որոշակի շրջանակների ցանկությամբ։

Հայկական ԱԷԿ-ում իրականացվել են արդիականացման աշխատանքներ։ Մասնավորապես, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ 2021 թվականին ավարտվել է երկրորդ էներգաբլոկի արդիականացման գործընթացը։ Հայաստանի կառավարությունն ընդունել է նաև որոշում, որով նախատեսվում է սկսել Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու գործընթացը։