Ռումինիայի նորանշանակ արտգործնախարար Դան Նեկուլաեսկուն շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին շնորհավորանքի համար և հայտարարել, որ պատրաստ է ՀՀ հետ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի: Նա այդ մասին գրել է X-ի իր էջում:
«Շնորհակալություն իմ նշանակման կապակցությամբ հղած շնորհավորական ջերմ ուղերձի համար։ Պատրաստ եմ մեր երկկողմ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի, էլ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը»,- գրել է Նեկուլաեսկուն։
Միրզոյանը գրել էր, որ ակնկալում է ամուր գործընկերությունը, վստահելի բարեկամությունը կոնսոլիդացնելու ուղղությամբ սերտ աշխատանք՝ ներառյալ Սևծովյան տարածաշրջանային կապակցվածությունը, ռազմավարական կարևորության երկկողմ ընթացիկ նախագծերը, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն ռազմավարական օրակարգը:





