Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանը կարող է քննարկել կլիմայի COP համաժողովը հյուրընկալելուն հավակնելու մասին:
«Հաշվի առնելով այն, որ մենք COP17-ը բարձր մակարդակով ենք անցկացնում, գուցե Հայաստանը մտածի նաև կլիմայի COP-ը հյուրընկալելուն հավակնելու մասին»,-ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը:
Նա հավելել է, որ Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային հանդիպումները բարձր մակարդակով անցկացնող երկիր:
«Սա արդեն իսկ արձանագրված փաստ է, որովհետև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի է ունեցել Երևանոմ բարձր մակարդակով, COP17-ը տեղի է ունենում բարձ մակարդակով: Ծախսված ամեն մի լուման վերադառնալու է Հայաստանի տնտեսություն»,- ասել է նա նա:





