ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության վերաբերյալ հայտարարությանը:
«Մենք պատրաստ ենք։ Միա՛յն օրն ասեք: Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ:»,- գրել է նա:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, որ իրեն կամ խմբակցության մյուս պատգամավորներին հնարավոր կլինի՞ համոզել՝ կողմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին, ասել է, որ Փաշինյանը «Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող, հայտնում է «Առավոտը»:
Մինչև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ և քարոզարշավի ժամանակ, և ընտրությունների ժամանակ, և ընտրություններից հետո, և ԱԺ-ում, մենք հայտարարել ենք, որ դեմ ենք ալիևյան սահմանադրությանը, մեր տարբեր ելույթներում և հարցազրույցներում ենք հայտարարել, որ «Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող։ Մենք կողմ չենք քվեարկելու»,-ասել է նա:





