«Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում ՀԱԵ բացառիկ առաքելության չկատարման» խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հոկտեմբերի 26-ին հրավիրած նիստում քվեարկությամբ հաստատել է աշխատակարգը։
Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նիստի ընթացքում ներկայացրել է հանձնաժողովի աշխատակարգի հաստատման, նիստերի անցկացման (բաց կամ փակ), ժամկետների և հրավիրյալների մասնակցության հետ կապված հարցերը, հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Նրա խոսքով հանձնաժողովն իրավունք ունի հրավիրել պետական պաշտոնյաների, մասնագետների և փորձագետների, իսկ փակ նիստերի ընթացքում ձեռք բերված տեղեկությունները և եզրակացությունները հրապարակվում են գործունեության ավարտին՝ օրենսդրությանը համապատասխան:
Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը: Նշվում է, որ զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թթ. ծրագրից և պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ: Զեկույցը պատրաստվել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Որպես առաջին քայլ առաջարկվում է Բարենորոգման համակարգող խմբի ձևավորում՝ հոգևորականների և աշխարհականների մասնակցությամբ, և դրա կազմի ընդլայնման ընթացակարգի հրապարակում, որպես երկրորդ քայլ՝ ՀԱԵ «փաստացի պետի հեռացում»:





