Մարտի 3-ին` ժամը 9:00-ի դրությամբ, Հայաստանի Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է: Մյուս մարզերի` Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց ձորի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և Շիրակի ճանապարհները բաց են և անցանելի, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը:





