Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի առաջնության արծաթե ու բրոնզե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանը Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում կայացած մարմնամարզության ԱԱ-ից հետո կարևորել է Երևանում 2027 թվականին կայանալիք Եվրոպայի առաջնությունը, հայտնում է Արմենպրեսը:
Մամիկոն Խաչատրյանն արծաթե մեդալակիր էր դարձել անցած տարի Ջակարտայում կայացած աշխարհի առաջնությունում։
«Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանի հետ շատ էինք սպասել, որ աշխարհի առաջնությունում դառնանք մեդալակիր ու չեմպիոն, բարձրանանք պատվո հարթակին ու բարձրացնենք Հայաստանի դրոշը: Այս ամենն աննկարագրելի պահ է: Բնականաբար, եզրափակչում լարվածությունը շատ էր ու ամեն մի չնչին սխալը կարող էր զրկել մեզ մեդալից: Մենք շեշտը դրել էինք մեր վարժությունները լավ կատարելու վրա: Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է, որտեղ ցանկանում եմ մեր ուժերի առավելությունը ներդնենք ու ուրախացնենք մեր ազգին»,-ասել է նա։





