Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է, հայտնում է ՆԳ նախարարությունը:
Պահանջը կգործի մինչև մարտի 31-ը ներառյալ։
Մասնավորապես, ավտոմեքենայի շահագործումը չի թույլատրվի, եթե՝
- Թեթև մարդատար ավտոմեքենաները և մինչև 3․5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարները համալրված չլինեն ձմեռային անվադողերով։
- Սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհներին երթևեկելու համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նման ճանապարհային պայմաններում կազմի 4 միլիմետր կամ ավելի քիչ։
Պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվադողեր` թույլատրելի պահպանաշերտով, ցուցաբերել գիտակից ու օրինապահ վարքագիծ։





