Զորավարժարաններից մեկում կառուցվում է վրանային մեծ ավան, որտեղ վարժական հավաքների մասնակիցները նախնական պատրաստվածություն կստանան: Այդ մասին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, հայտնում է Radar.am-ը:
«Նպատակն է վարժական հավաքներ անցնող մեր հայրենակիցների նախնական պատրաստվածությունն անցկացնել հենց այս ավանում։ Այն կմեծացնի արդյունավետությունը․ պայմանները բավական բարձր մակարդակի են»,-ասել է նախարարը։
Ծրագրի իրականացմանն աջակցել է ԵՄ-ն։





