AM
30 Հոկտեմբեր 2026 - 16:44 AMT

Հոկտեմբերի 31-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն

Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 16։00-ից մինչև 21։30-ը, Երևանում COP17-ի եզրափակիչ միջոցառումների կապակցությամբ որոշ ճանապարհահատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։

Սահմանափակումները կլինեն հետևյալ ճանապարհահատվածներում.

  • Մոսկովյան փողոցից դեպի Թամանյան փողոց,
  • Մեսրոպ Մաշտոցի պողոտայից դեպի Իսահակյան փողոց։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է նախապես պլանավորել երթուղիները, օգտվել այլընտրանքային ճանապարհներից և տեղում հետևել պարեկային ծառայողների ցուցումներին։