AM
3 Մարտ 2011 - 13:20 AMT

ՀՀ օմբուդսմենի գրասենյակ. ՀՀ կառավարության շենքի մոտից բաժին բերված Վարդգես Գասպարին ազատ է արձակվել

Այսօր ժամը 13:10-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է զանգահարել փաստաբան Ստեփան Ոսկանյանը և տեղեկացրել, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնի բաժնի աշխատակիցները չեն թույլատրում իրեն տեսակցել ՀՀ կառավարության շենքի մոտից բաժին բերված իր պաշտպանյալ Վարդգես Գասպարիին և խնդրել է Պաշտպանի աջակցությունը:

Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման հարցերով պատասխանատուն զանգահարել է ոստիկանության բաժնի պետին: Վերջինս հավաստիացրել է, որ փաստաբանը, հերթապահ մասին տեղեկացնելուց հետո, կարող է հանդիպել Վ. Գասպարիին:

Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը ժամը 14 անց 51-ին նաև այցելել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնի բաժին:

Բաժնում պարզվել է, որ թույլատրվել է փաստաբանի հանդիպումը Վ. Գասպարիին և փաստաբանը այդ ընթացքում եղել է Գասպարիի մոտ:

15 անց 10-ից հետո Վ. Գասպարին ազատ է արձակվել, հաղորդում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մամլո ծառայությունը: