AM
2 Նոյեմբեր 2026 - 16:37 AMT

Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի խոսքերի մասին․ «Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության վերաբերյալ ներկայացրած հիմնավորումներին։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերին, որ եթե պարզվի, որ խորհրդարանական ընդդիմությունն իր դիրքորոշմամբ կասեցնում է նոր Սահմանադրության ընդունման հետագա գործընթացը, այդ դեպքում հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ, ասել է, որ «դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է», հայտնում է Panorama.am-ը:

«Փաշինյանն ամեն օր, հետագայում իր դեմ հարուցվելիք քրեական գործերին, նոր հոդվածներ է ավելացնում։ Փաշինյանը խոսում է Հայաստանի օրենքների դեմ, որովհետև օրենսդրության համաձայն Ազգային ժողովի պատգամավորների վրա ճնշման միջոցով քվեարկությունը չի կարող լեգիտիմ լինել»,-ասել է պատգամավորը:

Մանուկյանը մեղադրել է վարչապետին հակասական հայտարարություններ անելու մեջ:

«Նիկոլ Փաշինյանի բերանում ճիշտ խոսք չկա, իրարահաջորդ ստախոսությունների մի ամբողջ հավաքածու կարելի է համարել, որովհետև պարբերաբար տարբեր ձևերով է արդարացվել սահմանադրության նոր նախագիծը։ Վերջում եկավ, հասավ մի տեղ, որ Արարատ Միրզոյանն ուղղակի բացահայտ ասաց՝ գիտեք՝ նոր նախագիծը Ադրբեջանի պահանջն է»,- ասել է նա:

Սահմանադրական խորհուրդը պատրաստ չէ պատասխանատվություն ստանձնել նոր Սահմանադրության տեքստի համար, ուստի դրա մշակման և բովանդակության վերջնական պատասխանատվությունը կրելու է ՀՀ արդարադատության նախարարությունը, հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում: Գալյանը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակում առաջարկել է շարունակել սահմանադրական նախագծի մշակումը նախարարության ուժերով և այն հանրությանը ներկայացնել հենց գերատեսչության անունից։