Երևանի «Լամբադա» տրանսպորտային հանգույցում վերականգնվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանը:
Աշխատանքների ընթացքում փոխարինվել են դեֆորմացիոն կարերն ու վնասված սալերը, ամրացվել են հենասյուները, իսկ վերգետնյա մալուխներն անցկացվել են ստորգետնյա եղանակով։
Կամրջի մյուս հատվածներում հիմնանորոգման աշխատանքները կշարունակվեն:
«Լամբադա» կամուրջը մասամբ փակ էր երթևեկության համար սեպտեմբերի 10-ից:





