Նոյեմբերի 3-ի գիշերը՝ ժամը 03։58-ին, Երևանի Գայի պողոտայում գործող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել: Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել կրակը՝ թույլ չտալով դրա հետագա տարածումը։
Առևտրի կենտրոնի երկրորդ հարկում այրվել է հագուստի տաղավար։
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։44-ին, մարվել՝ 04։55-ին։





