AM
4 Նոյեմբեր 2026 - 17:18 AMT

ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է երկու դիտորդական առաքելությունների մասնակցությունը նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 13-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։

Նոյեմբերի 4-ին կայացած նիստում ԿԸՀ-ն նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելություն միասնական անվան ներքո հանդես եկող դիտորդական առաքելությանը:

Դեկտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք միասնական անվան ներքո համատեղ հանդես եկող դիտորդական առաքելությանը»։