AM
7 Նոյեմբեր 2026 - 15:18 AMT

Վերին Լարսը փակ է ծանր բեռնատարների համար

Ձյան տեղումների և ցածր ջերմաստիճանի պատճառով Վրաստանում ժամանակավորապես ծանր բեռնատարների համար փակվել է «Վերին Լարս» անցակետը: Այդ մասին հայտնե։ է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի (93-107-րդ կմ) հատվածում ժամանակավորապես արգելվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը», – ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մյուս տեսակի տրանսպորտի համար ճանապարհը բաց է։