Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը։
Հանդիպման մեկնարկը տրվել է մասնակիցների համատեղ լուսանկարման արարողությամբ, որից հետո Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նիստի մասնակիցներին ուղղված ուղերձը, հայտնում է Sputnik Արմենիան:
Ռուսաստանի նախագահն իր ուղերձում ընդգծել է ԱՊՀ տարածքում անվտանգության ապահովման և ամրապնդման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով աշխարհի տարբեր հատվածներում ձևավորված բարդ աշխարհաքաղաքական իրադրությունն ու շարունակաբար սրվող հակամարտությունները։
Պուտինը նաև կարևորել է ԱՊՀ անդամ պետությունների համապատասխան կառույցների վերլուծական և կանխատեսման հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործումը։ Նրա գնահատմամբ՝ այդ ներուժը պետք է առավելագույնս ծառայեցվի համագործակցության անդամ երկրների անվտանգության մակարդակի բարձրացմանը և նրանց պետական ինքնիշխանության ամրապնդմանը։





