AM
9 Նոյեմբեր 2026 - 18:09 AMT

ՄԻՊ․ Կալանքի ինստիտուտը Հայաստանում իրապես չարաշահվում է

Կալանքի ինստիտուտը Հայաստանում իրապես չարաշահվում է, հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ:

«Հայաստանում կան առնվազն ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված իրոք ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնում, և կալանքի ինստիտուտն էլ Հայաստանում իրապես չարաշահվում է, և սրա վերաբերյալ խոսել եմ բազմիցս»,-ասել է նա, հայտնւմ է Radar.am-ը:

Նրա խոսքով՝ այդ բնագավառում շատ լուրջ բարեփոխումների կարիք կա:

«Սա եղել է տասնյակ տարիների ընթացքում, և ինչքան այս հարցը բարձրաձայնվում է, հարցն այդպես էլ լուծում չի ստանում, և, ի վերջո, վերջնական պետք է լուծում ստանա»,-ասել է ՄԻՊ-ը:

Նա ընդգծել է՝ բոլորս էլ պետք է իմանանք, որ քրեական արդարադատության գործիքը երբեք չի գործիքայնացվում և օգտագործվում է միայն հանրային ամենաբարձր վտանգավորություն ունեցող դեպքերում։

Ըստ նրա՝ եթե քրեական արդարադատության գործիքները կիրառենք անսահմանափակ տրամաբանությամբ, ապա Հայաստանում քաղաքացիների 99․9 տոկոսը կարող է անցնել այդ գործերի միջով։