AM
10 Նոյեմբեր 2026 - 12:03 AMT

Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286,182 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2026 թվականի հոկտեմբերի զբոսաշրջային ցուցանիշները՝ ներկայացնելով նաև տարվա առաջին տասը ամիսների այցելությունների ընդհանուր պատկերը։

2026 թվականի հոկտեմբերին Հայաստան այցելել է 286,182 զբոսաշրջիկ։

2026 թվականի հունվար–հոկտեմբերին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է 2,043,531։

2026 թ․ հունվար–հոկտեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից՝ 40 տոկոս։ Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 13 տոկոս ցուցանիշով, իսկ երրորդում՝ Իրանը՝ 8 տոկոսով։