Evocabank-ը կթողարկի անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, առանց հետգնման հնարավորության, ոչ փոխարկելի պարտատոմսեր:
Բանկը տեղաբաշխելու է 1,500,000 հատ դրամային, 150,000 հատ դոլարային և 50,000 հատ եվրոյով պարտատոմսեր: Արժեկտրոնները կվճարվեն եռամսյակային պարբերականությամբ։ Մեկ դրամային պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 10,000 ՀՀ դրամ, դոլարայինը՝ 100 ԱՄՆ դոլար, իսկ եվրոյով՝ 100 եվրո:
Ինչո՞ւ ձեռք բերել Evocabank-ի պարտատոմսերը
- Կայուն եկամուտ՝ 3 տարի շարունակ։ Ֆիքսված տոկոսադրույք, որի շնորհիվ նախապես գիտեք Ձեր ներդրման եկամտաբերությունը։
- Ընտրության ազատություն։ Ներդրում կատարեք Ձեզ հարմար արժույթով՝ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով։
- Ավելին, քան պարզապես տոկոսային եկամուտ։ Ստացեք անվճար քարտ՝ առանց տարեկան սպասարկման վճարի (Standard քարտերից մինչև Visa Infinite քարտ)։
- Ավանդից կուտակված տոկոսների պահպանում։ Եթե Ձեր ավանդը փոխարինեք պարտատոմսերով, կպահպանեք ավանդի դիմաց արդեն կուտակած տոկոսները։
Թողարկվող պարտատոմսերի պայմանները

Պարտատոմսերը պահանջված և շահավետ ֆինանսական գործիքներ են: Դրանք ապահով են, բարձր եկամտաբեր և ունեն մի շարք առավելություններ՝
- Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերով երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
- Պարտատոմսերից ստացված եկամուտները ազատված են եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից:
Evocabank-ում պարտատոմսերը հնարավոր է գնել օնլայն՝ EvocaTOUCH հավելվածի միջոցով, կամ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Կարևոր․
Պարտատոմսերից ստացվող տոկոսային եկամուտների նկատմամբ եկամտային հարկի արտոնությունը կիրառվում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ստացված եկամուտների մասով՝ համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի։





