Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում, որտեղ մասնակցելու է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում կազմակերպվելիք Առաջնորդների գագաթնաժողովին։
ՀՀ կառավարության ղեկավարին Անթալիայի միջազգային օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի մշակույթի նախարարի տեղակալ Սերդար Չամը։
Աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ ձևաչափով հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ։
Նոյեմբերի 10-ին Փաշինյանը Փարիզում մասնակցել է Խաղաղության 9-րդ համաժողովին, հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:





