AM
11 Նոյեմբեր 2026 - 11:53 AMT

Տեղումներ չեն սպասվում, աստիճանաբար 4-6 աստիճանով կտաքանա

Հանրապետության տարածքում նոյեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ: Որոշ մարզերի լեռնային գոտիներում կգրանցվի մինչև -13 աստիճան:

Օդի ջերմաստիճանն 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում նույնպես նոյեմբերի 11-15-ը տեղումներ չեն սպասվում։ Նոյեմբերի 11-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +6․․․ +8 աստիճանի, իսկ երեկոյան կնվազի մինչև +1․․․+3 աստիճան։