Գործադիրը հավանություն է տվել 2026 թվականին Վայոց ձորում արտադրված Արենի խաղողի մթերումներին աջակցելու նախագիծը, որով նախատեսվում է սուբսիդավորել սահմանված պահանջներին համապատասխանող տնտեսավարողներին։
Առաջարկվում է գործընթացի կազմակերպման համար Արենի տեսակի խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին տրամադրել աջակցություն հետևյալ պայմաններով՝
- Վայոց ձորի մարզից առնվազն 800 տոննա և ավելի քանակությունը նվազագույնը 210 դրամով մթերված Արենի տեսակի խաղողի ամբողջ ծավալի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար տրամադրել 70 դրամի չափով սուբսիդավորում,
- առնվազն 800 տոննա և ավելի քանակի մեջ հաշվի չի առնվում և սուբսիդավորում չի տրամադրվում տնտեսավարող սուբյեկտին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) կողմից մշակվող հողատարածքներից մթերվող (գնվող) խաղողի համար։
Աջակցության տրամադրման առնվազն 800 տոննա շեմը որոշվել է այն տրամաբանությամբ, որ ծրագրից չկարողանան օգտվել գինու արտադրության նպատակով Արենի մթերող տնտեսավարողները՝ գինու արտադրության ոլորտում անհավասար մրցակցային պայմաններ չստեղծելու նպատակով։
Որոշման ընդունմամբ տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն կունենան կոնյակի սպիրտի արտադրության նպատակով մթերելու Վայոց ձորի մարզի տարածքում արտադրված Արենի տեսակի խաղողը, որով կլուծվի Արենի տեսակի խաղողի մթերման հետ կապված խնդիրընդիրը։





