Կառավարությունը 2026 թվականի պետական բյուջեում վերաբաշխում է կատարել՝ ԿԳՄՍ նախարարությանը հատկացնելով մոտ 6․93 միլիարդ դրամ՝ կրթական ենթակառուցվածքների և մարզական միջոցառման համար։
Ֆինանսավորումը կուղղվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի այս փուլի պատշաճ իրականացմանը, ինչպես նաև Երևանում 2027 թ.-ին սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացմանը, հատնում է մախարարությունը:
Ծրագրի հիմնական վերջնաժամկետը 2026 թվականն է, ուստի աշխատանքներն այս տարի իրականացվում են լայնածավալ և ավելի շատ օբյեկտներում: Նորոգվող դպրոցների ցանկերը պարբերաբար համալրվում են, իրականացվում են նոր օբյեկտների շինարարական աշխատանքներ և գույքային հագեցում։
Նոյեմբերի 12-ի որոշմամբ հատկացվող գումարը նախատեսված է ծրագրի ավարտական փուլի ապահովմանը, ինչպես նաև Երևանում 2027 թվականի ապրիլի 27-ից մայիսի 2-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացման համար անհրաժեշտ գույքի ձեռքբերմանը։





