Հայաստանը չի միացել Դուբլինում Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովում ընդունված Ռուսաստանի դեմ ուղղված «խարտիային», որը վերաբերում է եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքներին, հատնում է Sputnik Արմենիան:
Եվրոպայի անվտանգության հիմնական սկզբունքները պարունակող «խարտիան» նախաձեռնել է Ֆրանսիան, որում, ի թիվս այլ մտքերի, խոսվում է Մոսկվայի կողմից ուժեղացված հիբրիդային արշավների մասին։ Փաստաթղթում բարձրաձայնվում են նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ահաբեկչության, թմրանյութերի վաճառքի և միգրանտների ապօրինի ներհոսքի դեմ պայքարը:
«Խարտիային» աջակցել են Գերմանիան, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան և ևս 35 եվրոպական երկիր:
ՌԴ–ի դեմ ստորագրված փաստաթղթին չի աջակցել նաև Ադրբեջանը։





