AM
14 Նոյեմբեր 2026 - 12:26 AMT

ՀՀ-ն ու ԱՄՆ-ն անդրադարձել են ռազմավարական գործընկերության օրակարգի հարցերին

Նոյեմբերի 13-ին տեսակապի միջոցով տեղի է ունեցել ՀՀ և ԱՄՆ միջև կնքված համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման հարցերով աշխատանքային խմբի հերթական հանդիպումը։ Քննարկումը համանախագահել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Փիթեր Անդրեոլին։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև TRIPP նախագծի իրականացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների այլ օրակարգային թեմաներին:

Քննարկումների առանցքում են եղել էներգետիկայի, կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների, ինչպես նաև կրթական և մշակութային համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է ՀՀ և ԱՄՆ միջև TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։