Բելառուսի ժողովրդավարական ուժերի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան Դուբլինում շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նախորդ՝ Երևանում կայացած գագաթնաժողովին իրեն հրավիրելու և Հայաստան կատարած առաջին այցի ընթացքում ջերմ ընդունելության համար։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում։
Նա հատուկ երախտագիտություն է հայտնել վարչապետին այն բանի համար, որ Հայաստանը չի արտահանձնում Բելառուսի քաղաքացիներին Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի հարցումների հիման վրա, հայտնում է Auroranews.am-ը:
«ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ պայմանավորվել ենք ամրապնդել Հայաստանի և Բելառուսի քաղաքացիական հասարակությունների միջև կապերը, ինչպես նաև խորացնել համագործակցությունը Հայաստանի խորհրդարանի հետ», — գրել է Տիխանովսկայան։





