Եվրասիական տնտեսական միությունը՝ ԵԱՏՄ-ն, արդյունավետ է, կազմակերպության կայունությունը կախված չէ անդամակցության վերաբերյալ ՀՀ որոշումից, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Նա հավելել է, որ այլ պետությունների հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության նկատմամբ շարունակաբար աճում է, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության կայունությանը, ապա անկախ նրանից, թե Հայաստանի իշխանություններն ինչ որոշում կընդունեն, դա որևէ կերպ չի ազդի միավորման կայունության վրա։ Այն ապացուցել է իր արդյունավետությունը, ապացուցել է իր փոխշահավետությունը»,- հայտարարել է նա։





