2011 թվականի մարտի 9-ին` ժամը 15:30-ին, Հայաստանի Ֆրանսիական համալսարանում տեղի կունենա Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից համալսարանի 22 լավագույն ուսանողներին վկայագրեր շնորհելու հանդիսավոր արարողությունը: Այս տարի ՀԲԸՄ-ի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունը կազմում է 30 000 ԱՄՆ դոլար:
Հանդիսավոր արարողությանը ներկա կլինեն ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ կրթական ծրագրերի տնօրեն Արթուն Համալյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը, այլ պաշտոնյաներ և հյուրեր, հաղորդում է ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությոան մամլո ծառայությունը:
ՀԲԸՄ-ը և Հայաստանում Ֆրանսիական համալսարանը տարբեր ծրագրերի շուրջ սերտորեն համագործակցում են 2004 թվականից ի վեր: Այդ համագործակցության շրջանակներում 2007 թվականից ՀԲԸՄ-ը համալսարանին աջակցում է նաև անվճար սովորող ուսանողների ուսման հետ կապված ֆինանսական պարտավորությունները հոգալու հարցում:





