AM
19 Նոյեմբեր 2026 - 11:04 AMT

Սաղաթելյան․ Գավառական շուստրիությամբ մի առաջարկեք դառանալ ձեր հանցակիցը՝ հետո իբր հեռանալու դիմաց

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ իշխանությանը հեռացնելու համար ընդդիմությանը «ոչ թե իշխանության հետ գործարքի գնալ է հարկավոր, այլ նրա հետ որևէ գործարքի բացառում»։

«Գավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը բոլոր զիջումներում՝ հետո իբր հեռանալու խոստման դիմաց։

Ընդդիմությանն առաջարկված գործարքը՝ համաձայնեք Ալիևի բոլոր պահանջներին՝ (ալիևյան սահմանադրություն, նոր տարածքային զիջումներ, պայքար ազգայինի դեմ) հետո հրաժական կտամ՝ չանցավ։

Լավ է, որ հասկանում ես, որ Ալիևի բոլոր պահանջները կատարելուց հետո էլ ոչ մեկին պետք չես լինելու, դա էր քո միսիան, ինչպես այսօր խոստովանեցիր, բայց այդ ճանապարհին մենք քո հանցակիցը չենք դառնալու, ինչ էլ որ անես։

Ոչ առաջինն ես, ոչ վերջինը, որին թվացել է, որ ինքն անպարտելի է։

Քեզ հեռացնելը դարձել է ինքնապաշտպանական բնազդ. դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա ու գնալու ես։

Հ.Գ Ամեն ինչ հանձնելուց հետո քո հրաժարականը ո՞ւմ է պետք, Արցախի նախագահ Արայիկ Հարութունյանն էլ Արցախի էթնիկ զտումից առաջ հրաժարական տվեց»,-գրել է նա:

Վարչապետն ԱԺ-ում ասել է․ «Գնում ենք հանրաքվեի, մարդիկ դեմ քվեարկեցին՝ հեռանում եմ, կողմ քվեարկեցին՝ ես ստորագրում եմ խաղաղությունը, հասցնում են ինստիտուցիոնալ մակարդակի, TRIPP-ի իրականացման և էլի հեռանում եմ։ Ապացուցեք, որ ուզում եք ինձ հեռացնել»։