AM
19 Նոյեմբեր 2026 - 12:15 AMT

Գրիշա Սարգսյանն ու Ռոբերտ Գյուլումյանը ոսկի են նվաճել մարմնամարզության միջազգային մրցաշարում

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող մարմնամարզության միջազգային մրցումներում Հայաստանի ներկայացուցիչ Գրիշա Սարգսյանը դարձել է պատանիների բազմամարտի հաղթող՝ նվաճելով ոսկե մեդալ։

Հայաստանի մեծահասակների հավաքականի ներկայացուցիչ Ռոբերտ Գյուլումյանը ևս դարձել է բազմամարտի հաղթող՝ նվաճելով ոսկե մեդալ։

Ավելի վաղ Հայաստանի հավաքականը նույն մրցումներում թիմային հաշվարկով զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը՝ նվաճելով արծաթե մեդալներ։

Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել Էրիկ Բաղդասարյանը, Ռոբերտ Գյուլումյան, Ռոմիկ Մելքոնյանը և Մարատ Հովհաննիսյանը։