AM
19 Նոյեմբեր 2026 - 13:11 AMT

ՀՀ-ն Վիետնամից առանց քվոտայի երկարահատիկ բրինձ կներմուծի

2027 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ն Վիետնամից առանց քվոտայի երկարահատիկ բրինձ կներմուծի: Սահմանված սակագնային քվոտան կգործի ամբողջ տարվա ընթացքում։

Ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափը կկիրառվի առավելագույնը 250 տոննա ծավալով ներմուծման համար՝ համապատասխան լիցենզիայի առկայության պայմանով։

Որոշման հիմքում ԵԱՏՄ և Վիետնամի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրն է։