Հայաստանը հրավիրվել է մասնակցելու դեկտեմբերին ԱՄՆ-ի Մայամի քաղաքում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող միջոցառումներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է, որ մասնակցելու է միջոցառումներին։
«Այո՛, ես կմասնակցեմ»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:
Կառավարության ղեկավարը նաև տեղեկացրել է, որ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ստացել նաև Ադրբեջանը։
Դեկտեմբերի 14-15-ը Մայամիում կայանալիք գագաթնաժողովին կմասնակցեն նաև Ֆինլանդիան, Իռլանդիան, Ղազախստանը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Կատարը, Սինգապուրը, Իսպանիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ուզբեկստանը և Վիետնամը:





