Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության մեջ ԵՄ–ին անդամակցելու մասին որևէ կետ, ամրագրում չկա։ Նա այդ մասին խոսել է Հանրային հեռուստաընկերության եթերում:
ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ հոդված էր հրապարակել ԵՄ-ին անդամակցելու ռիսկերի մասին և նշել, որ քննարկվում է Սահմանադրության նախագծում ԵՄ անդամակցության դրույթ ներառելը։
«Սահմանադրության փոփոխություններով նման բան նախատեսված չէ։ Կարծում եմ, որ նման բան արձանագրելու կարիք չունենք։ Եթե չեմ սխալվում, նման առաջարկ եղել է որոշ քաղաքական ուժերի կողմից, բայց նման բան չկա»,– հավաստիացրել է նա։
Անդրադառնալով ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հոդվածին՝ Սիմոնյանը նշել է, որ նա եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն է եղել,
«Ինքը ի՞նչ էր անում: Ասել, որ նա բալանսավորված ինչ-որ բան էր անում, սուտ կլինի՝ ինքը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, ինքը եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր: Բա ինքը ինչո՞վ է զբաղվել վերջին 8 տարվա ընթացքում»,-ասել է Սիմոնյանը:





