ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է կենտրոնանա իր 29,743 քառակուսի կիլոմետր տարածքում զարգացման և խաղաղության ապահովման վրա։ Նա տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում երիտասարդների հետ հանդիպումից:
«Մենք ասում ենք, որ չենք ուզում պատերազմ։ Հետևաբար, մեր պետության տարածքը 29,743 քառակուսի կիլոմետր է, որի վրա մեր ժողովուրդը պետք է զարգանա, ապրի և շատանա»,- գրել է նախարարը։
Նա հավելել է, որ Հայաստանի տարածքը 29,743 քառակուսի կիլոմետրից ավելի համարելը կնշանակի կոնֆլիկտ Թուրքիայի հետ:
«Մենք ոչ թե դավաճանում ենք, այլ ասում ենք՝ եկեք չդավաճանենք այս պետությանը»,- ասել է նա:





