AM
23 Նոյեմբեր 2026 - 10:45 AMT

ՀՀ-ն և Եգիպտոսը դիտարկել են տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել երկրի ներդրումների և արտաքին առևտրի նախարար Մուհամմադ Ֆարիդ Սալեհի հետ, քննարկել համագործակցության հեռանկարները, հայտնում է Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը։

Կողմերը հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստանի և Եգիպտոսի միջև ներդրումային ու արտաքին առևտրային հարաբերությունների զարգացման հնարավորություններին։ Քննարկվել են երկկողմ համագործակցությունն առավել խորացնելու հեռանկարները, ինչպես նաև փոխգործակցության առաջնահերթ և թիրախային ուղղություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։