AM
23 Նոյեմբեր 2026 - 15:36 AMT

Արտաշատում վառելիք տեղափոխող գնացքի վագոն է կողաշրջվել

Արտաշատի խճուղում երկաթուղային միջադեպ է տեղի ունեցել․ շրջվել է վառելիքաքսուքային նյութեր տեղափոխող գնացքի վագոններից մեկը, տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը։

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը ժամը 12։26-ին ահազանգ է ստացել, որ Արտաշատի խճուղում վառելիքաքսուքային նյութեր տեղափոխող գնացքի վագոններից մեկը շրջվել է, առկա է արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:

Դեպքի վայր են ուղարկվել Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ՝ անհրաժեշտ աշխատանքներն իրականացնելու նպատակով։

Իրականացվում է հեղուկի տեղափոխում․ սահմանվել է հերթապահություն։