Հետ են կանչվել տարբեր երկրներում հավատարմագրված Հայաստանի 6 դեսպան և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 23-ին հրամանագրեր է ստորագրել:
Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից։
Արման Հակոբյանը հետ է կանչվել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Ծովինար Համբարձումյանը հետ է կանչվել Բուլղարիայում և Հյուսիսային Մակեդոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, Տիգրան Մկրտչյանը՝ Հունաստանում և Ալբանիայում դեսպանի:
Արգենտինայում, Չիլիում և Պերուում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ է կանչվել Հովհաննես Վիրաբյանը։
Կանադայում, Կուբայում, Դոմինիկանայի Հանրապետությունում և Ջամայկայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ է կանչվել Անահիտ Հարությունյանը։
Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ է կանչվել Արման Իսրայելյանը։





