AM
Photo: Getty Images
24 Նոյեմբեր 2026 - 10:56 AMT

Թրամփը ողջունել է Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA-ի ղեկավարի պաշտոնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Ջենսեն Հուանգին NVIDIA-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում վերականգնելու որոշումը՝ անդրադառնալով նաև ազգային անվտանգության հարցերին։

«NVIDIA-ի տնօրենների խորհուրդը ճիշտ և պատշաճ որոշում է կայացրել՝ Ջենսեն Հուանգին վերադարձնելով գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնին։ Մեր երկրին անհրաժեշտ է Ջենսենի առաջնորդությունը NVIDIA-ում՝ ապահովելու ոչ միայն ընկերության, այլև ամերիկյան տնտեսության հաջողությունն ու բարգավաճումը։

Միացյալ Նահանգների կառավարությունը որևէ հիմք չունի ենթադրելու, որ Ջենսենի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար։ ԱՄՆ գլխավոր դատախազը հաստատել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը չունի ապացույցներ, որ նա որևէ անօրինական գործունեություն է իրականացրել։

Ինչ վերաբերում է իմ անձնական կարծիքին, ես ճանաչել եմ Ջենսենին, և նա մեծ հայրենասեր ու ազգային արժեք է։

Առանձին ընդգծեմ, որ NVIDIA-ն պետք է շարունակի ԱՄՆ արտահանման վերահսկողության պահանջներին ընկերության համապատասխանության մանրակրկիտ ներքին հետաքննությունը՝ համոզվելու համար, որ այն կատարում է իր իրավական պարտավորություններն ու ԱՄՆ ազգային անվտանգությունը պաշտպանելու հայրենասիրական պարտքը։

Շնորհավորում եմ Ջենսենին, NVIDIA-ի տնօրենների խորհրդին, Միացյալ Նահանգների ժողովրդին և, իսկապես, ամբողջ աշխարհին։ Շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար»,-ասվում է Թրամփի հայտարարության մեջ:

Nvidia-ի խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին ընկերության ղեկավար պաշտոններում, հաղորդում են լրատվական գործակալությունները: Տնօրենների խորհուրդը միաձայն քվեարկել է Հուանգին ընկերության նախագահի, գլխավոր գործադիր տնօրենի և խորհրդի անդամի պաշտոններում վերականգնելու օգտին:

Երկու շաբաթ առաջ Հուանգը հրաժական էր էր տվել չինացի ենթադրյալ լրտեսի հետ սիրային կապի մասին սկանդալային բացահայտումից հետո: