AM
24 Նոյեմբեր 2026 - 11:39 AMT

Նոյեմբերի 25-ին սպասվում են տեղումներ, քամի և ջերմաստիճանի անկում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ին, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նոյեմբերի 24-25-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամ

Նոյեմբերի 25-ի ցերեկը և 26-ի գիշերն օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 24-ին և 26-28-ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 25-ին պարբերաբար անձրև կտեղա։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +11…+13 աստիճանի, իսկ երեկոյան՝ +7…+9 աստիճան։