AM
26 Նոյեմբեր 2026 - 12:25 AMT

Փաշինյանի դեմ Սամվել Կարապետյանի հայցը մակագրվել է դատավոր Նելլի Հարությունյանին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հայցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Նելլի Հարությունյանին։

Դատավորը դեռևս չի կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում, հայտնում է «Փաստինֆոն»:

Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պահանջելով հերքում զրպարտության համար և փոխհատուցում 6 մլն դրամի չափով։

Հայցի առիթը Փաշինյանի՝ նոյեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ արված այն հայտարարությունն է, թե Սամվել Կարապետյանը 9 միլիարդ դրամ է գողացել և յուրացրել պետական բյուջեից։