AM
26 Նոյեմբեր 2026 - 17:11 AMT

ARARAT-ը՝ հայկական գաստրոնոմիական ժառանգության և ժամանակակից խոհարարական արվեստի անքակտելի մաս

Նոյեմբերի 21-ին Hayrik Restaurant by Seven Visions Resort & Places. The Dvin համալիրում կայացել է Hayrik Harvest: Cilician Armenia խորագրով բացառիկ գաստրոնոմիական ընթրիքը, որի գլխավոր հյուրը Վենետիկից հրավիրված շեֆ-խոհարար Ռիկարդո Կանելլան էր։ Միջոցառմանն իր աջակցությունն է ցուցաբերել Երևանի կոնյակի գործարանը՝ ներկայացնելով իր խմիչքները որպես գաստրոնոմիական փորձառության անբաժանելի մաս։

Hayrik Harvest-ը միջազգային գաստրոնոմիական նախագիծ է, որի նպատակն է բացահայտել հայկական խոհարարական ժառանգությունը՝ այն ներկայացնելով ժամանակակից խոհարարական արվեստի և միջազգային փորձի համատեքստում։ Նախագծի շրջանակում հրավիրված շեֆ-խոհարարները ծանոթանում են Հայաստանի գյուղատնտեսական արտադրողներին, տեղական մթերքներին ու ավանդույթներին՝ ստեղծելով հայկական համերն ու պատմությունները նորովի ներկայացնող հեղինակային ճաշացանկեր։

Նախագծի այս հանդիպումը նվիրված էր Կիլիկյան Հայաստանի պատմական և մշակութային ժառանգությանը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Այաս նավահանգստի և Վենետիկի միջև պատմական կապերին։

Նախագծի շրջանակներում մատուցած ուտեստների անբաժան մասն էր ARARAT Spirit 1887 խաղողի օղին, որը ոչ միայն ամբողջացրել է բացառիկ գաստրոնոմիական փորձառությունը, այլև բացահայտել ARARAT Spirit 1887-ի և ժամանակակից գաստրոնոմիայի ներդաշնակ համադրության հնարավորությունները։

Գաստրոնոմիական այս բացառիկ համադրություններն առավել ներդաշնակ հեղինակելու համար Ռիկարդո Կանելլան այցելել է նաև ARARAT թանգարան, որտեղ նրան հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու ARARAT հայկական կոնյակի պատմությանը, ժառանգությանն ու կոնյակագործության ավանդույթներին։ Այս հանդիպումը շեֆ-խոհարարին հնարավորություն է տվել ավելի խորությամբ բացահայտելու հայկական կոնյակի մշակութային նշանակությունը և այն պատմությունը, որը փոխանցվում է ARARAT-ի յուրաքանչյուր շշի միջոցով։ Շրջայցի ավարտին Ռիկարդո Կանելլան համտեսել է ARARAT հայկական կոնյակ՝ բարձր գնահատելով դրանց համային առանձնահատկություններն ու հարուստ բնավորությունը։ Շեֆ-խոհարարը նաև ընդգծել է հայկական կոնյակի գաստրոնոմիական ներուժը՝ կարևորելով դրա բազմակողմանիությունը և խոհարարական արվեստի հետ ներդաշնակ համադրություններ ստեղծելու հնարավորությունները։