AM
26 Նոյեմբեր 2026 - 18:20 AMT

Աբովյան փողոցի մի հատվածը գիշերը փակ կլինի

Երևանի ամանորյա ձևավորման աշխատանքների իրականացման նպատակով Աբովյան փողոցի մի հատվածում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Նոյեմբերի 26-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 27-ի ժամը 06:00-ն երթևեկության համար փակ կլինի Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ձգվող հատվածը։