Մարտի 16-ին ժամը 14:00-ին Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու Զարուհի Պետրոսյանի սպանության մեջ մեղադրվող Յանիս Սարկիսովի դատավարությունը:
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան կոչ է անում բոլոր քաղաքացիներին, ակտիվիստներին և կազմակերպություններին` մասնակցելու դատատարության ընթացքին` ցույց տալու սեփական շահագրգռվածությունը գործի արդար դատավարության ընթացքին և դատավճռի կայացմանը:
«Ցուցաբերենք մեր մտահոգությունը նմանատիպ դեպքերի առնչությամբ, նպաստենք կանանց նկատմամբ բռնության դեպքերի նվազեցմանը ու կանխարգելմանը»,-ասվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի քարտուղարության տարածած հայտարարության մեջ:
Հեշեցնենք, որ 20-ամյա Զարուհի Պետրոսյանը ամուսնու և սկեսրոջ պարբերական դաժան ծեծի զոհը դարձավ: Այժմ նրա անչափահաս երեխան գտնվում է մանկատանը` պետական հոգածության ներքո:





