AM
18 Մարտ 2011 - 13:25 AMT

Րաֆֆի Հովհաննիսյանն երախտապարտ է իրեն այցելած բոլոր մարդկանց

Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ծոմ ազատության» հացադուլը մարտի 18-ին թեւակոխեց 4-րդ օրը: Հովհաննիսյանը իր երախտագիտությունն է հայտնում հազարավոր այն քաղաքացիներին` Հայաստանից, թե Սփյուռքից, ովքեր ինքնաբուխ, առանց հրավերի գալիս են Ազատության հրապարակ եւ իրենց զորակցությունն ու համերաշխությունը հայտնում: Այս օրերին «Ժառանգության» առաջնորդին այցելած մարդկանց թվում եղել են հասարակական, մշակութային, կրոնական գործիչներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ, պետական գործիչներ, դիվանագետներ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրային ծառայողներ, հասարակական խմբեր, ինչպես նաև 2008թ. մարտի 1-ի զոհերի հարազատներ: