AM
21 Մարտ 2011 - 10:53 AMT

Փոփոխություններ և լրացումներ կկատարվեն ՀՀ մի շարք օրենքներում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: