Հայազն Երիտասարդների Միաբանության «Փառքի Պահապաններ» ռազմահայրենասիրական ակումբը մարտի 23-ին`ժամը 16.00-ին, կազմակերպում է ուխտագնացություն Եռաբլուրի կամարներից դեպի Կարոյի շիրիմը: Ուխտագնացությունը նվիրված է արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատարներից մեկի`Սպիտակ Արջի (Կարո Քահքեջյան) ծննդյանը. այս տարի նա կդառնար 49 տարեկան:
Ուխտագնացությանը կմասնակցեն Կարոյի ընկերները, զինվորներից ոմանք, այլ հրամանատարներ: Ուխտագնացության ընթացքում կբաժանվեն ակումբի կողմից տպագրված, լեգենդար հրամանատարի կենսագրությունը ներկայացնող գրքույկներ, հաղորդում է Հայազն Երիտասարդների Միաբանության «Փառքի Պահապաններ» ռազմահայրենասիրական ակումբի մամլո ծառայությունը:





