AM
24 Մարտ 2011 - 07:40 AMT

Մարտի 25-ին Երևանում տեղի կունենա «Մասնակցային եվրոպական ինտեգրում» խորագրով համաժողովը

Մարտի 25-ին Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է համաժողով «Մասնակցային եվրոպական ինտեգրում» խորագրով:

Համաժողովը հարթակ կծառայի Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության համար` ապահովելով համագործակցություն կառավարության, խորհրդարանի և եվրոպական ինտեգրման գործընթացը համակարգող հայաստանյան կառույցների հետ: