Մարտի 25-ին`ժամը 17.25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում` Դավիթաշենի կամրջից քաղաքացի է ուզում վայր նետվել: Ինչպես հաղորդում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կասեցնել քաղաքացու գործողությունները, վերջինս տեղափոխվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության բաժին: Պարզվել է, որ քաղաքացին Երևան քաղաքի բնակիչ` 1986թ. ծնված Արմեն Հունանյանն է, որը նախնական տվյալներով տառապում է հոգեկան հիվանդությամբ:
Նույն օրն ավելի վաղ`ժամը 09.55-ին, ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից քաղաքացի է վայր ընկել: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպորատիվ խումբը: Պարզվել է, որ զոհվածը մոտ 60 տարեկան տղամարդ է (տվյալները ճշտել չի հաջողվել):





